Սոֆի Լորենի գեղեցկության հինգ գաղտնիքները

19:04   7 մարտի, 2017

Քեզ թույլ տալ սիրելի թուլությունները: Սոֆի Լորենի համար դա պաստան է: Դերասանուհին իրեն հաճախ է երես տալիս պաստայի համտեսով, բայց ընտրում է հացահատիկի կոշտ տեսակներից պատրաստված մակարոնեղենը: Ըստ դերասանուհու՝ դրանից չեն գիրանում, դա ապացուցված փաստ է: Իտալիայում շատ հայտնի է Լոների հետեւյալ թեւավոր խոսքը. «Այն ամենի համար, ինչ ունեմ, պարտական եմ մակարոնին»:

Սիրիր քո տարիքը: Երբ խոսքը տարիքի մասին է, Սոֆի Լորենն անկեղծանում է.

«Ծերության դեմ պայքարի ոչ մի առանձնահատուկ գաղտնիք չունեմ: Պարզապես պետք է ինքդ քեզ եւ շրջապատող աշխարհի հետ համերաշխ ապրես, պահապնես հանգստությունն ու հավասարակշռվածությունը, չմոռանաս կյանքի ուրախությունների մասին եւ հետեւս քեզ՝ նորմալ սնվես, գեղեցիկ հագնվես, զբաղվես սպորտով եւ օրական 7-8 ժամ քնես»:

Առողջ քուն: Սոֆի Լորենը պառկում է քնելու երեկոյան ժամը 9-ին եւ առավոտյան արթնանում է ժամը 6-ին:

Վարժություններ եւ ծաղիկներ: Առավոտյան դերասանուհին գեղեցկության եւ լիցքաթափման հատուկ ծիսակարգ ունի: Արթնանալուց հետո նա վարժություններ է անում, ապա իջնում է այգի՝ ծաղիկների բույրը վայելելու համար: Նա չի ծխում եւ ալկոհոլ չի օգտագործում:

Շատ քանակությամբ մաքուր ջուր խմել: Ամեն օր դերասանուհին 2 լիտր հանքային ջուր է խմում, որպեսզի մաշկը էլաստիկ եւ խոնավ լինի, իսկ օրգանիզմը մաքրվի տոքսիկ նյութերից: Նա համոզված է, որ նա, ով քիչ է ջուր խմում, ավելի վաղ է կնճռոտում:

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE