Կրկին սիրահարվելու յոթ միջոց, եթե կորցրել եք կայծը

22:10   7 մարտի, 2017

Դուք ամուսնացել եք, երեխաներ ունեցել ու դրա հետ մեկտեղ ստացել կենցաղը՝ կեղտոտ սպիտակեղենի եւ ամանեղենի հսկա կույտեր, գործերի չավարտվող ցուցակ: Եւ թվում է, այստեղ այլեւս ռոմանտիկայի տեղ չկա, բայց մենք առաջարկում են խորհուրդներ, որոնք կօգնեն վառել հարաբերությունների կայծը:

Հանդիպում ծրագրեք եւ ձեր պլանները գաղտնի պահեք: Անակնկալը կարթնացնի մոռացված ազարտը:
Հաճելի հաղորդագրություններ ուղարկեք միմյանց օրվա ընթացքում: Հավատացեք, ձեր զուգընկերն ըստ արժանվույն կգնահատի դրանք:
Սիրային քնքշանքները դարձրեք առաջնային: Սեքսից առաջ ավելի շատ ժամանակ տրամադրեք միմյանց:
Ուրիշների ներկայությամբ միմյանց նկատմամբ սիրալիր եղեք: Դա հաճելի է ձեր ամուսնու համար հասարակական վայրերում:
Միասին նոր հոբբի սկսեք: Պարզեք ձեր ընդհանուր նախապատվությունները, ընդհանուր հետաքրքրությունների ցուցակ կազմեք:
Երախտագիտություն ցուցաբերեք, «Շնորհակաություն» եւ «Ես գնահատում եմ ամենը, ինչ դու անում ես» խոսքերով: Սա միմյանց նկատմամբ հարգանքի դրսեւորում է:
Ձեռք ձեռքի քայլելը սովորություն դարձրեք: Դա թույլ է տալիս միմյանց էներգիայով փոխանակվել:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE