«Նրանք մտադիր էին սպանել ինձ»․ Քիմ Քարդաշյանը Փարիզում տեղի ունեցած կողոպուտի մասին

11:08   7 հունվարի, 2017

Եվ այսպես, օրերս Քիմ Քարդաշյանը, ի ուրախություն երկրպագուների եւ բաժանորդների, վերադարձել է  սոցիալական ցանցեր:

36-ամյա հայուհին, որը Փարիզում կողոպուտից հետո գրեթե չէր երեւում տեսախցիկների առջեւ, հանրությանը ներկայացել է պատռված ջինսով եւ Yeezy վերնազգեստով:

Քիմը նաեւ իր KimKardashianWest.com կայքը հեղեղել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի լուսանկարներով:

Իսկ երեկ համացանցում հայտնվել է պրոմո տեսահոլովակ Keeping Up with the Kardashians –ի գալիք դրվագից, ռիալիթի շոուն E! ալիք կվերադառնա մարտին։

Եվ առաջին դրվագը նվիրված է լինելու Փարիզում Քիմ Քարդաշյանի հետ տեղի ունեցած կողոպուտին ու նոյեմբերին Քանյե Ուեսթի հոսպիտալացմանը։

«Նրանք մտադիր էին սպանել ինձ»,- արցունքն աչքերին ասում է Քիմը պրոմո տեսահոլովակում։



© NEWS.am STYLE