Սիրուշոն նշում է ծննդյան 30-ամյակը. Ի՞նչ անակնկալ են մատուցել երգչուհուն կեսգիշերին

11:31   7 հունվարի, 2017

Սիրված եւ ճանաչված երգչուհի Սիրուշոն այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան 30-ամյակը: Թե ինչպես է արտիստներ Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի ընտանիքում ծնված երգչուհին պատրաստվում տոնել տարեդարձը՝ հայտնի չէ, բայց թե ինչ անակնկալ են Սիրուշոյին մատուցել կեսգիշերին, արդեն գիտեն նրա Instagram-ի էջին հետեւող երկրպագուները:

Հենց կեսգիշերին երգչուհուն սպիտակ վարդերի մի մեծ փունջ են նվիրել, եւ մենք գուշակում ենք՝ ով: Անակնկալն այնքան ստացված է եղել, որ երգչուհին անմիջապես լուսանկարել ու ցուցադրել է այն սոցցանցերում:

A photo posted by Sirusho (@sirushoofficial) on

«00:00»,- հակիրճ մեկնաբանել է լուսանկարը Սիրուշոն:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է տաղանդավոր երգչուհուն եւ մաղթում ստեղծագործական նոր վերելքներ, նոր ելույթներ աշխարհահչռակ բեմերում ու նոր հիթեր իր երկրպագուների համար:



© NEWS.am STYLE