Սիրուշոն որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից

18:22   7 հունվարի, 2017

Հունվարի 7-ը տոնական է հայտնի երգչուհի Սիրուշոյի համար։ Այսօր տաղանդավոր արտիստուհին նշում է ծննդյան 30-ամյակը։ Կեսգիշերից երգչուհին շնորհավորանքներ է ստանում երկրպագուներից եւ հարազատներից, ինչպես նաեւ ընդունում նրանց նվերները։

Հենց կեսգիշերին Սիրուշոյին նվիրել են սպիտակ վարդերի մեծ փունջ։ Անակնկալն այնքան ստացված է եղել, որ երգչուհին միանգամից լուսանկարել ու ցուցադրել է այն Instagram-ի իր էջին հետեւող օգտատերերին։

A photo posted by Sirusho (@sirushoofficial) on

Իսկ ժամեր անց, Սիրուշոն մտերիմների հետ գնացել է Ծաղկաձոր՝ նշելու ծննդյան տարեդաձը։ Հենց ձյունառատ Ծաղկաձորում էլ նա լուսանկարվել է ավագ որդու՝ Ռոբերտի հետ։ Այդ երջանիկ կադրը նույնպես հայտնվել է Սիրուշոյի Instagram-ում։

A photo posted by Sirusho (@sirushoofficial) on



© NEWS.am STYLE