Քայլի Ջեներն իր հայտնի էրոտիկ ֆիլմի նկարահանումներից կուլիսային լուսանկարներ է հրապարակել

12:02   9 հունվարի, 2017

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն էրոտիկ կարճամետրաժ ֆիլմ ներկայացրեցին, որը նկարահանել էր Սաշա Սամսոնովան:

Ուկրաինացի լուսանկարչի ստեղծած «կրքոտ» ֆիլմում, սակայն, գռեհկության նշույլ անգամ չկար. այն ներկայացնում է Niia-ի երաժշտության ներքո Քայլիի եւ 27-ամյա Tyga-ի քնքուշ եւ զգայական հպումները:

Ֆիլմը ցուցադրել է W Magazine-ը: Սաշան այն նկարահանել է Լոս Անջելեսում, նոյեմբերին:

Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն իր The Kylie Shop խանութի Instagram-ում ֆիլմի նկարահանումներից կուլիսային լուսանկարներ է հրապարակել:

Դրանցից մեկում ռեփերը երկու ձեռքով գրկել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղի կուրծքը:

«Դե, ո՞վ է տեսել մեր ֆիլմը»,- հարցրել է Քայլին:



© NEWS.am STYLE