Այսօր ծնվել է Էլվիս Փրեսլին.լեգենդար երգչի TOP 5 ամենահայտնի հիթերը

17:15   8 հունվարի, 2017

Այսօր` հունվարի 8-ին, ծնվել է ամերիկացի երգիչ եւ դերասան, 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկը` Էլվիս Փրեսլին: Ռոքն ռոլի արքան կդառնար 82 տարեկան:

Ճիշտ է` Փրեսլին առաջին երգիչը չէր, որը սկսեց ստեղծագործել ռոքն ռոլ ժանրում, սակայն նա էր հենց այն մեկը, որը նորամուծություն մտցրեց երաժշտության մեջ` միքսելով քանթրի եւ բլյուզ ոճերը: Նրա յուրահատուկ երաժշտությունը, տպավորիչ ձայնն ու ինքնատիպ կերպարը նրան բերեցին երաժշտկան գահը:

Չնայած արդեն մոտ 40 տարի է անցել լեգենդար երգչի մահից (Փրեսլին մահացել է 1977 թ-ին` 42 տարեկան հասակում)` նրա երգերը մինչ օրս համարվում են հիթեր: Տարբեր երգիչներ փորձում են նմանակել Էլվիսին, նրա մասին ֆիլմեր են նկարահանում եւ, նույնիսկ, նմանակման երեկոներ կազմակերպում:

Մենք եւս այսօր որոշեցինք անդրադանալ Էլվիս Փրեսլիի լավագույն հիթերին: Դրանք, իհարկե, շատ են: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահիթային հնգյակը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE