14:01 8 հունվարի, 2017Մեծ Բրիտանիայում լավագույն ոճաբան-վարսահարդարները մրցում էին British Hair Awards 2016-ում: Մրցույթին իր վարպետությունը ցուցադրել ու բոլորին ցնցել է նաեւ Լիզա Ֆարալը, որը հեղինակավոր British Hair Awards 2016-ի հաղթող է ճանաչվել:



Նրա սեւամորթ մոդելների լուսանկարները հիմա էլ ցնցել են համացանցը: Լիզա Ֆարալի հավաքածուն կոչվում է «Armour»:



Ոճաբան-վարսահարդարը պատմել է, որ այս նախագիծը ստեղծվել է՝ աֆրիկյան աղջիկների բազմակողմ ուժն ու գեղեցկությունը բացահայտելու համար:


2016 թվականին թիմի աշխատանքը բարձր է գնահատվել «The Black Hair Awards» մրցույթում. Լիզա Ֆարալը հաղթող է ճանաչվել միանգամից երեք անվանակարգում:


Աղբյուրը՝ boredpanda.com