Ինչպես ճիշտ պահել մեղրը

19:12   10 մարտի, 2017

Հայտնի է, որ մրգերի եւ բանջարեղենի պահպանման ժամանակ վիտամիններն աստիճանաբար անհետանում են: Մեղրի հետ կապված իրավիճակը բոլորովին այլ է: Այս սննդամթերքում օգտակար տարրերը կարող են բավական երկար պահպանվել: Կարեւորը պետք է իմանալ, թե ինչպես պետք է պահել այն:

Ջերմաստիճան

Սա շատ կարեւոր պայման է, որը, անկասկած, ազդում է մեղրի հատկությունների եւ որակի վրա:

Մասնագետներն առաջարկում են մեղրը պահպանել -5С°-ից մինչեւ +21С°-ի պայմաններում: Մեղրը չի սիրում տաքացումներ. +40С°-ից ավելի տաքացման դեպքում նա կարող է կորցնել օգտակար հատկությունները: Արդյունքում՝ դեղից նա կարող է պարզապես քաղցրեղենի վերածվել: Սառեցումը նույնպես օգտակար չէ, բայց ավելի քիչ է ազդում նրա հատկությունների վրա, քան տաքացումը:

Մեղրի տարան

Ինչպես հայտնի է, մեղրը հիդրոսկոպիկ է: Այլ կերպ ասած՝ նա շատ լավ է ներծծում խոնավությունը: Սա իր հերթին բերում է նրանում ջրի մասնաբաժնի մեծացմանը,  ինչը կարող է վնասել մթերքը: Դրա համար այն  պետք է պահել լավ փակված տարայում: Ամենալավ տարաներն այս դեպքում ուռենուց պատրաստված կամ ապակե տարաներն են:

Այն կարելի է պահպանել նաեւ էմալե, կավե եւ պլաստիկե տարաներում: Սակայն պետք է հաշվի առնել, որ լավ չմշակված կավը խոնավություն է ներծծում, իսկ անորակ պլաստիկը կարող է չդիմանալ մեղրի ագրեսիվ բաղադրությանը: Երկաթե, պղնձե, ցինկե ամանեղենն ընդհանրապես հակացուցված է մեղր պահելու համար, մեղրը կարող է դրանց հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնել:

Պահման վայրը

Պետք է իմանալ, որ մեղրը չի սիրում արեւի ճառագայթներ: Դրանք վնասում են մեղրի հատկությունները, եւ մեղրը կորցնում է ֆերմենտներն ու վիտամինները:

Մեղրի պահպանման համար լավագույնը զով, մութ վայրն է:

 

Մեղրի պահպանման ժամկետները

Սովորաբար արտադրողները խորհուրդ են տալիս մեղրը պահել 1 տարի: Բայց դա չի նշանակում, որ մեկ տարի հետո այն պիտանի չէ սպառման համար: Վերոնշյալ պայմանների պահպանման պարագայում մեղրի  օգտագործման ժամկետը կարող է անսահմանափակ լինել:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE