Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու ռոմանտիկ ընթրիքը Մալդիվներում

14:22   8 հունվարի, 2017

Ռուսաստանում հայ ամենապահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է այս ցուրտ ձմռանը հրապարակել իր արեւոտ լուսանկարները Մալդիվներից։ Հենց այս վայրն են ընտրել 23-ամյա հայուհին եւ նրա ընտրյալը՝ Վահիկ Մարտիրոսյանը, իրենց մեղրամիսը վայելելու համար։

A video posted by Гоар Аветисян (@goar_avetisyan) on

Երեկ հայտնի դիմահարդարը ցուցադրել է, թե ինչ հիանալի երեկո է անցկացրել ամուսնու հետ։ Զույգի համար Հնդկական օվկիանոսի ափին ռոմանտիկ ընթրիք են կազմակերպել։

A photo posted by Гоар Аветисян (@goar_avetisyan) on

«Ցանկանում եմ, որ բոլորիդ կյանքում գոնե մեկ անգամ նման ռոմանտիկ հանդիպում լինի»,- լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Գոհարը։



© NEWS.am STYLE