12:28 21 մարտի, 2013Ամերիկյան դերասան Ջուդ Լոուն հրաժարվել է «Ջեյնը զենք է վերցնում» ֆիլմում մասնակցությունից այն պատճառով, որ ռեժիսոր Լին Ռեմսին առաջին օրը չի ներկայացել նկարահանումներին:
Deadline.com-ի տեղեկացմամբ, դերասանը պետք է մարմնավորեր ֆիլմի գլխավոր բացասական կերպարին: Ֆիլմում Լոուի գործընկերներ Նաթալի Փորթմանն եւ Ջոել Էդգերթոնը չեն հրաժարվել դերերից եւ սպասում են նկարահանումների մեկնարկին: Դրանք դարձյալ անորոշ ժամանակով հետաձգվել են: Ռեմսիին փոխարինող է ընտրվել «Զինվորը» սպորտային դրամայի ռեժիսոր Գեւին Օ՛Քոնորը: Լոուին փոխարինող առայժմ չեն գտել:
Հիշեցնենք, որ «Ջեյնը զենք է վերցնում» պատմում է Ջեյն անունով երիտասարդ ֆերմերուհու մասին, ով իր նախկին սիրեցյալի օգնությամբ պաշտպանում է ֆերման նախկին հանցագործ ամուսնուց եւ նրա ընկերներից: