Մարջանի, Արփիի, Միհրանի եւ Անիի սելֆին՝ Դիսնեյլենդից

11:47   9 հունվարի, 2017

«Ֆուլ Հաուս» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանը ավարտվեց, սակայն սա չի նշանակում, որ այդ ֆիլմաշարի արտիստները չեն հայտնվելու մեր ուշադրության կենտրոնում։

Դերասանուհի Անի Երանյանը վերհիշել է սիթքոմի ստեղծագործական խմբի հյուրախաղերը ԱՄՆ-ում, որի ընթացքում նրանց հասցրել են այցելել մանուկների ամենասիրելի, ամենացանկալի հեքիաթային աշխարհը՝ Դիսնեյլենդը։

Фото опубликовано ANi Yeranyan (@ani_yeranyan)

Անին հրապարակել է Մարջանի, Արփիի եւ Միհրանի հետ արված սելֆին՝ մեկնաբանություններում ավելացնելով «լավ հիշողություններ», «Դիսնեյլենդ», «ընկերներ» հեշթեգերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Անին ոճային փոփոխություն էր կատարել՝ շիկահեր դառնալով։



© NEWS.am STYLE