2017 թ-ի ձմռան եւ գարնան հիմնական թրենդները. մեկնաբանում է դիզայներ Արմինե Մարտիրոսյանը

14:05   9 հունվարի, 2017

2017 թ-ն օրերս է մեկնարկել, սակայն ամենանորաձեւ մարդիկ շտապում են տեղեկանալ տարվա կարեւոագույն թրենդներից, որպեսզի ողջ տարվա ընթացքում լինեն ոճային ու թրենդային: Մենք էլ փորձեցինք փոքր-ինչ օգնել նրանց այդ հարցում` այս սեզոնի գլխավոր թրենդների մասին զրուցելով դիզայներ Արմինե Մարտիրոսյանի հետ.

«Միշտ խուսափում եմ պատասխանել այն հարցին, թե որ գույներն են նորաձեւ լինելու տվյալ սեզոնի ընթացքում, քանի որ նորաձեւ են այն գույները, որոնք առաջին հերթին սազում են մարդուն: Առավել ակտիվ գույներն են մուգ կանաչն ու միշտ նորաձեւ կարմիրը»,-նշեց դիզայները:

Ինչ վերաբերում է հագուստի ոճին, ապա ըստ Արմինեի` ոճային են շարունակում մնալ oversize հագուստը, լայն բլուզները եւ բաճկոնները:

«Իմ հավաքածուն, օրինակ, մոտ է ֆրանսիական ոճին: Այնտեղ գերակշռում են սեւն ու ոսկեգույնը: Ինչ վերաբերում է գարնանային նորաձեւությանը, ապա այդ շրջանում դեռ կպահպանվեն ձմռան թրենդները, ուղղակի կանցնենք ավելի մեղմ գույների` բաց երկնագույն, բաց վարդագույն, խակ կանաչ»:

Արմինեն շտապեց նաեւ իր մասնագիտական խորհուրդով կիսվել հայ աղջիկների եւ կանանց հետ.

«Եղեք տարբերվող եւ մի հետեւեք շաբլոնին, քանի որ վերջին տարիներին ամեն տարբերվող բան դառնում է նորաձեւ»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE