13:38 9 հունվարի, 2017Բեւեռլի Հիլզում անցկացվել է կինոաշխարհի հեղինակավոր «Ոսկե գլոբուս 2017» մրցանակաբաշխության արարողությունը: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Լուսնի լույսը» դրաման, «Լավագույն տղամարդու դերի» համար մրցանակի է արժանացել Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում դերակատարման համար, «Լավագույն կանացի դերի» համար՝ Իզաբել Յուպերը՝ «Նա» ֆիլմում դերի համար:
Եվ, ինչպես հայտնի է, նման միջոցառումներն առանց սկանդալի չեն անցնում: Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել Ռայան Ռեյնոլդսը եւ Էնդրյու Գարֆիլդը, որոնք մրցանակաբաշխության ժամանակ համբուրվել են:
Ռեյնոլդսն ու Գարֆիլդը համբուրվել են, երբ իրենց ընկերոջը՝ Ռայան Գոսլինգին, հաղթող են ճանաչել «Լավագույն տղամարդու դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում:
Աղբյուրը՝Daily Mail