Ամերիկյան հայտնի դերասանուհին «Ոսկե գլոբուս 2017»-ին ներկայացել է լիբանանահայ ոսկերչի զարդերով

13:19   9 հունվարի, 2017

Նախօրեին Բեւեռլի Հիլզում կայացել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը, որի կարմիր գորգին հայտնվել են կինոաշխարհի ամենաճանաչված ու ամենապահանջված ներկայացուցիչները։ Ճիշտ է, հրավիրված են եղել ամենահայտնիները, սակայն նրանցից քչերին է բախտը ժպտացել եւ միայն լավագույններն են արժանացել մրցանակների։

Фото опубликовано D A N I + E M M A (@daniandemmastyle)

Երեկոն տոնական եւ խորհրդանշական էր նաեւ ամերիկյան դերասանուհի եւ հաղորդավարուհի Թրեյսի Էլիս Ռոսի համար։ 44-ամյա գեղեցկուհին ճանաչվել է «Լավագույն հեռուստասերիալային դերասանուհի (կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում)» տիտղոսին։

Фото опубликовано Tracee Ellis Ross (@traceeellisross)

Դերասանուհին տարվա ամենակարեւոր կինոիրադարձություններից մեկին ներկայացել է Zuhair Murad-ից զգեստով ու քլաթչով, Christian Louboutin նավակ-կոշիկներով, որոնք համադրել է լիբանանահայ Եփրեմ Չակարդեմյանի YEPREM ոսկերչական ընկերության շքեղ զարդերի հետ։

Фото опубликовано YEPREM (@yepremjewellery)

Թրեյսին ընտրել է ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող ընկերության առաջարկած երեք մատանի, որոնք համադրել է ոսկերչական այլ տների աշխատանքների հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռիհաննան նույնպես MTVAwards 2016-ին ներկայացել էր YEPREM ականջօղերով։ 



© NEWS.am STYLE