Բրեդ Փիթը հրաշալի տրամադրությամբ է մասնակցել «Ոսկե գլոբուս»-ին

15:17   9 հունվարի, 2017

Բեւեռլի Հիլզում անցկացվել է կինոաշխարհի հեղինակավոր «Ոսկե գլոբուս 2017» մրցանակաբաշխության արարողությունը: Կարմիր գորգին հայտնված աստղաբույլի, ինչպես նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողների մասին արդեն գրել ենք:

Միջոցառման նշանակալի իրադարձություններից նշել ենք Ռայան Ռեյնոլդսի եւ Էնդրյու Գարֆիլդի համբույրի մասին, իսկ հիմա ուշադրությունը կենտրոնացնենք 53-ամյա Բրեդ Փիթի վրա: Չնայած Անջելինա Ջոլիի հետ նյարդային եւ լարված ապահարզանի գործընթացին՝ նա մրցանակաբաշխության արարողությանը հրաշալի տրամադրությամբ է մասնակցել:

Դերասանը բեմում ներկայացրել է ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը: Հանդիսատեսը Փիթին ողջունել է բուռն ու երկարատեւ ծափերով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, AFP-ի, AP-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի

 



© NEWS.am STYLE