Քայլի եւ Քենդալ Ջեներները՝ «Ոսկե գլոբուս»-ից հետո կազմակերպված երեկույթին

17:04   9 հունվարի, 2017

Կինոաշխարհի հեղինակավոր «Ոսկե գլոբուս 2017» 74-րդ մրցանակաբաշխության արարողությունից հետո հոլիվուդյան աստղերը մասնակցել են տարբեր երեկույթների:

Իսկ ինչ երեկույթ՝ առանց Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ներկայացուցիչների:

Այս անգամ ուշադրության կենտրոնում են եղել Քայլի եւ Քենդալ Ջեներները, որոնք Beverly Hilton Hotel-ում մասնակցել են NBCUniversal ալիքի երեկույթին:

19-ամյա Քայլին ներկայացել է Labourjoisie-ից զգեստով:

21-ամյա Քենդալն էլ պատճենել է Անջելինա Ջոլիի հանրահայտ կեցվածքը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, WireImage-ի, EPA-ի, AFP-ի, AP-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի



© NEWS.am STYLE