Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են Բեյոնսեի ու Ջեյ Զիի հետ

11:10   10 հունվարի, 2017

Հանգստյան օրերին արտասովոր բան է տեղի ունեցել. ըստ USWeekly-ի՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հետ, չնայած աստղերի միջեւ լարվածությունն այն աստիճանի էր հասել, որ իր համերգների ընթացքում Քանյեն (մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը) հայհոյել էր նախկին լավագույն ընկերոջը՝ Ջեյ Զիին:

 

Քանյեն անցյալ աշնանը զայրացել էր, երբ Ջեյ Զին նույնիսկ չէր հետաքրքրվել, թե Փարիզի կողոպուտից հետո ինչպես է իրեն զգում Քիմ Քարդաշյանը:

«Պետք չէ ինձ զանգահարել եւ հարցնել, թե ինչպես է զգում իմ կինը: Եթե ուզում ես իմանալ, արի մեր տուն: Եվ քեզ հետ բեր երեխաներին, չէ՞ որ մենք եղբայրների պես ենք»,- Saint Pablo tour շրջագայության ժամանակ համերգի ընթացքում բեմից հայտարարել էր Քանյեն:

 

Ջեյ Զին իր հերթին Քանյեին հոգեկան էր կոչել, իսկ ռեփերը հայտարարել էր, որ երկու ընտանիքների լարված հարաբերություններ հարցում մեղավոր է Բեյոնսեն, որը չի սիրում Քիմին:

«Քանյեն ու Քիմը եկել են Բեյոնսեի տուն՝ Բլյու Այվիի ծննդյան տարեդարձին»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը: Սա առնվազն տարօրինակ է, քանի ու Քիմն ու Քանյեն առանց երեխաների են եկել:



© NEWS.am STYLE