Ինչպես շուրթերի ձեւից հասկանալ մարդու բնավորությունը

21:08   25 հունվարի, 2017

Շուրթերը մարդու ամենազգայական օրգաններից են, դրանք կարող են մեծ թվով գաղտնիքներ բացահայտել մարդու մասին ու հուշել, թե ինչպես կարելի է նրա հետ մտերմանալ։

№ 1 ՝ փամփլիկ շրթեր

Նման շրթեր ունեցողներՆ ուժեղ խառնվածքի տեր են, որը քողարկվում է թվացյալ մեղմության տակ։ Նրանք սովոր չեն բղավել իրենց ուժի ու քաջության մասին, բայց բարդ իրավիճակում միշտ պատրաստ են գործողության։ Նման մարդիկ ունակ են պաշտպանել իրենց մտերիմներին, նրանց համար տունը ամրոց է, իսկ ընտանիքը՝ կյանքի ամենակարեւոր արժեքը։

Գեղեցիկ ու մեծ շրթեր ունեցող հաջողակները միշտ նրբագեղ ու գրավիչ են, տիրապետում են հմայքի տեխնիկային, բայց երբեմն իրենց մյուսներից վեր են դասում ու կարող են մեծամիտ թվալ։

№ 2՝ կոկիկ (բանտիկաձեւ) շրթեր

Փոքրիկ ու մի քիչ ուռած շուրթերը խոսում են հաճելի ու թեթեւ խառնվածքի մասին։ Նման մարդկանցից հնարավոր չէ նեղանալ կամ բարկանալ նրանց վրա։ Նրանք ասես արեւ լինեն, շրջապատին ջերմություն ու ուրախություն են պարգեւում, միշտ բաց են խոսակցության համար։ Նրանց հետ շփումը միշտ հաճելի է։ Բայցեւայնպես «բանտիկաձեւ» շրթերով մարդիկ քմահաճ ու նույնիսկ եսասեր կարող են լինել։ Նրանք միշտ ուզում են ուշադրության կենտրոնում լինել։

№ 3՝ փամփլիկ վերին շուրթ

Նման շուրթերով կանայք բնատուր առաջնորդներ են, պատրաստ են ստանձնել պատասխանատվությունն ու կառավարումը, միայն թե բոլորը ենթարկվեն իրենց հրահանգներին։ Ընտանիքում հուսալի մարդիկ են, որոնք երբեք իրենց պարտականությունները ուրիշի ուսերին չեն բարդի, ունակ են կարեւոր որոշումներ կայացնել։ Բայց պահանջկոտ են, ինչը կարող է վեճերի պատճառ դառնալ։

Նրանք ուժեղ կամքի տեր են, միշտ հասնում են նպատակներին ու երբեք չեն նահանջում։ Նրանց չեն վախեցնում դժվարությունները, ոչ էլ նպատակներին հասնելու միջոցները։ Այդ իսկ պատճառով հիմնականում նյութապես ապահովված ու կայացած մարդիկ են։

№ 4՝ փամփլիկ ներքեւի շուրթ

Նման շուրթերով մարդիկ վառ ու դրական կերպարներ են։ Նրանք անընդհատ շարժման մեջ են՝ թե կարիերայում, թե անձնական կյանքում։ Հեշտությամբ են հասկանում ամեն ին չ ու բոլորին, բացի իրենք իրենցից։

Շրջապատի մարդիկ նրանց հետ միշտ ուրախ են զգում իրենց, չնայած նրանց չափազանցված ակտիվությունը մի քիչ հոգնեցուցիչ է։ Այդ մարդիկ կարող են նաեւ անզուսպ եւ նույնիսկ անհանդուրժող լինել։ Երբեք չեն լռի, նույնիսկ եթե իրենց կարծիքը հակասում է շրջապատի կարծիքին։ Հենց դրա համար էլ նրանց սիրում են, բայց նույն բանի համար էլ երբեմն նրանցից խուսափում են։

№ 5՝ բարակ շուրթեր

Բարակ շուրթերով մեծ բերանը բաց ու բարի բնավորության վկայություն է։ Նման շրթերով մարդիկ առատաձեռն են, պոզիտիվ, շփվող։ Բայց չնայած իրենց անկեղծ ու բաց խառնվածքին՝ կարող են հեշտությամբ իրենց ենթարկել մարդկանց ու ներշնչել սեփական տեսակետները։

Բարակ շրթերով մարդիկ բարդ խառնվածք ունեն։ Նրանք ունակ են գայթակղել ու հմայել, կարող են խորհրդավոր լինել՝ եթե պետք է, կարող են նաեւ բաց գրքի պես լինել։ Ամեն դեպքում նրանք իրավիճակից միշտ քաղում են իրենց սեփական օգուտը։

№ 6՝ բարակ ու փոքր շուրթեր

Բարակ ու փոքր շուրթերով մարդիկ բարդ խառնվածք ունեն։ Շատ բծախնդիր են, ոչ բոլորը կարող են նրանց հետ լեզու գտնել։ Բայց ով նրա ընկերն է դառնում, կարող է միշտ ապավինել նրա աջակցությանը։

Նույնն էլ ընտանիքում՝ բարակ ու փոքր շրթերով մարդիկ հավատարիմ ու նվիրված ամուսիններ են։ Չնայած նրանց ընտանիքներում միշտ հնարավոր են վեճեր, բայց հաստատ ոչ դավաճանության պատճառով։ Նրանք հարգում են իրենք իրենց ու իրենց ընտրությունը։

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE