Հինգ սխալ հարաբերություններում, որոնք երաշխավորում են բաժանումը

19:15   13 մարտի, 2017

1. Դու նրա մշտական քաջալերողն ես: Այո, բոլորիս մոտ էլ պահեր են լինում, երբ մեզ աջակցություն է պետք, բայց եթե դու մշտապես քո էներգիան ծախսում ես նրան քաջալերելու վրա, եթե չի կարող ինքն իրեն խրախուսել, նա հարաբերությունների համար վատ զուգընկեր է: 

2. Դու իդեալականացնում ես «ապագա նրան»: Գիտե՞ս, թե ինչն է ավելի լավ, քան մարդու ներուժը տեսնելը: Տեսնել, որ նա փորձում է իրացնել այդ ներուժը:  

3. Դու աչքերդ փակում ես նրա սեքսիստական մեկնաբանությունների վրա, որովհետեւ նա քնքուշ է: Հենց առաջին ժամադրությանը նա ասել է, որ դու մեծ կուրծք ունես: Կներես, Ի՞ՆՉ: 

4. Նա ջանք չի գործադրում ձեր ժամադրությունների համար: Գուցե ծաղկա-կոնֆետային ժամանակաշրջանն արդեն անցել է, բայց երբ ժամանակակից տղաները հաղորդագրություն են գրում. «Այսօր կարճ ժամանակով հանդիպե՞նք»,- դա արդեն չափն անցնել է: Մի՞թե նա չպետք է ջանա քեզ երեւալ իր լավագույն կողմով եւ տպավորություն թողնել: 

5. Դու նվազեցնում ես քո հաջողությունը, որպեսզի պաշտպանես նրա ես-ը: Եթե նրան հարմարավետ չէ, որ դու ավելիին ես հասել, նա պետք է հիանա քեզնով եւ ինքն ավելի լավ աշխատի: Դա նրա խնդիրն է, ոչ թե քոնը:  

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE