Ամերիկացի պատանին ավարտական երեկոյի է հրավիրել մոլորակի ամենասեքսուալ կնոջը

13:48   21 մարտի, 2013

Ամերիկյան դպրոցական Ջեյք Դեւիդսոնը տեսաուղերձ է ձայնագրել մոդել Քեյթ Ափթոնի համար՝ խնդրելով ուղեկցել իրեն դպրոցական ավարտական երեկոյի ընթացքում:

Ըստ The Sun-ի, հոլովակում պատանին տեղեկացրել է, որ վատ է պարում, ընկերուհի չունի եւ պետք է տանը լինի 23:00-ին, քանի որ ծնողները «պարեկային ժամ» են հայտարարել: Քեյթ Ափթոնը տեսաուղերձը տեղադրել է իր Twitter-ում եւ խոստացել մտածել Դեւիդսոնի առաջարկի շուրջ:

Հիշեցնենք, որ Քեյթ Ափթոնը հայտնի է լողազգեստով նկարահանումներով: Սկսնակ մոդելն արդեն երկու անգամ բիկինիով հայտնվել է Sports Illustrated հեղինակավոր հրատարակության առաջին էջին:



© NEWS.am STYLE