Դիմա Բիլանը ներկայացրել է «Монстры в твоей голове» երգի շքեղ տեսահոլովակը

12:31   10 հունվարի, 2017

Երեկ Youtube-ում Դիմա Բիլանի bilanofficial ալիքում հայտնվել է երգչի նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Монстры в твоей голове» երգի վրա:

Տեսահոլովակի իրադարձությունները տեղի են ունենում հին, լքված առանձնատանը, որտեղ հայտնվում են հերոսուհին եւ գլխավոր հերոս Բիլանը։

Հայտնվում են նաեւ մարդկային գիտակցության հրեշները, իսկ գլխավոր հերոսները սարսափով փորձում են իրենց ներսը դիտել: Խորհրդավոր աղջկա կերպարում հանդես է եկել դերասանուհի Ալինա Պոլյակովան: Քայլելով առանձնատանը՝ նա անընդհատ ընկնում է հիշողությունների գիրկը եւ հանդիպում իր «հրեշներին»: Դիմա Բիլայի հերոսին նույնպես վախեր եւ չարքեր են հետապնդում:



© NEWS.am STYLE