Հղի Իրինա Շեյքին նկատել են Նյու Յորքում

12:15   10 հունվարի, 2017

Հղի Իրինա Շեյքին «բռնացրել» են Նյու Յորքում:

Մոդելը զբոսանքի է դուրս եկել կանաչ բաճկոնով:

Հատկանշական է, որ Իրինայի ընկերը՝ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը, նրա հետ չի եղել:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի 31-ամյա մոդելը հայտնվել է Vogue Brazil պարբերականի հունվարի թողարկման մեջ, ընդ որում՝ միանգամից երկու համարների շապիկին:

Իհարկե, Vogue Brazil-ի համար լուսանկարներն ակնհայտորեն արվել են Իրինայի հղիությունից առաջ, ինչն արդեն նկատելի էր Փարիզում Victoria’s Secret-ի ցուցադրության ժամանակ:

Երկու շապիկներին էլ մոդելը կեցվածք է ընդունել լողազգեստով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ InstarImage.com-ի



© NEWS.am STYLE