Համացանցում Քիմ Քարդաշյանին թալանողների լուսանկարն է հայտնվել

10:05   10 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործող նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հայուհուն կողոպտել էին հոկտեմբերին, Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Ոստիկանության համազգեստով 5 անձինք ներթափանցել էին հյուրանոցում, որտեղ իջեւանել էր Քիմը, եւ նրան զրկել 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերից:

Երեկ հաղորդվել էր, որ ֆրանսիական ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում. 17 մարդ է ձերբակալվել:

Այսօր ռեալիթի շոուի աստղի կողոպուտից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
TMZ-ի տրամադրության տակ որոշ ձերբակալվածների լուսանկարներ են հայտնվել:

Իսկ ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ չարագործների խմբում են կողոպտիչները, ոսկերիչներ, գողոնը վաճառողներ, ընդ որում երեքը՝ կին:

Կազմակերպված հանցավոր խմբի հետքը գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք մնացել են Քիմի հյուրանոցային համարի առարկաների վրա: Ներկայում ֆրանսիական ոստիկանները հանցագործների հեռախոսների ուսումնասիրությամբ փորձում է գտնել գողոնի հնարավոր գնորդներին:

Հատկանշական է, որ հանցավոր խմբի 8 անդամ 60-73 տարեկան է:

Ձերբակալվել է նաեւ Քիմի մեքենայի վարորդը: Տղամարդուն վարձել էին Փարիզի հեղինակավոր տրանսպորտային գրասենյակներից մեկում: Նշվում է, որ նա տեղեկություններ է հաղորդել քաղաքում Քիմ Քարդաշյանի տեղաշարժի մասին:



© NEWS.am STYLE