Միհրան Ծառուկյանի «Գնա-Գնա» երգը 10 օրում 2.5 միլիոն դիտում է գրանցել

11:49   10 հունվարի, 2017

Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի երկրպագուները Ամանոր 2017-ին սպասում էին ոչ միայն նոր տարին դիմավորելու, այլեւ իրենց սիրելի արտիստի նոր երգն ու տեսահոլովակը գնահատելու համար։

Դեկտեմբերի 31-ի երեկոյան ցուցադրվեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի վերջին՝ ամանորյա թողարկումը, որում էլ առաջին անգամ հնչեց 30-ամյա երգչի նոր աշխատանքը։

Ինչպես «Հիմա Կիմանա», այնպես էլ «Գնա-Գնա» ստեղծագործությունը սիրվեց հայ ունկնդրի կողմից։ Սա է ապացուցում Միհրանի YouTube-յան ալիքում հայտնված տեսահոլովակի դիտումների քանակը։

«Գնա-Գնա» երգը ընդամենը տասն օրում դիտել են ավելի քան 2.5 միլիոն օգտատեր, որոնցից մոտ 22200-ը՝ հավանել, իսկ 750–ին դուր չի եկել այս ստեղծագործությունը։

 



© NEWS.am STYLE