Պոռնոդերասանը մահացել է քաղցկեղից

13:58   21 մարտի, 2013

Պոռնոդերասան Հարրի Ռիմսը, ով ճանաչում ձեռք բերեց «Խորը կոկորդ» ֆիլմով, 65 տարեկանում մահացել է Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) հիվանդանոցում:

New York Times-ի փոխանցմամբ, մահվան մասին հայտնել է դերասանի կինը՝ Ջենին, սակայն պատճառը չի նշվում: Հայտնի է, սակայն, որ դերասանն առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Հարրի Ռիմսը երազում էր մեծ կինոյում կարիերայի մասին: Սակայն բանակից հետո Ռիմսը սկսեց նկարահանվել մեծահասակների համար ֆիլմերում:

Հիշեցնենք, որ «Խորը կոկորդ» ժապավենը կինեմատոգրաֆում դարձել է կուռքային, քանի որ բացահայտ պոռնոգրաֆիա ցուցադրող առաջին ֆիլմն էր:



© NEWS.am STYLE