Ոստիկանությունը ձերբակալել է բլոգերին, որը Hollywood նշանը Hollyweed-ի էր վերածել

15:04   10 հունվարի, 2017

Ամանորին Հոլիվուդի բնակիչներին անակնկալ էր սպասում. հունվարի 1-ի առավոտյան նրանք փոխել են բնակության վայրը՝ Hollywood-ից տեղափոխվելով Hollyweed (սուրբ մարիխուանա): Անհայտ անձը փոխել էր քաղաքի մուտքի հայտնի նշանը:

Եվ մինչ բլոգոլորտը ցնծում էր անհայտ անձի արարքով, ոստիկանությունը համառորեն որոնում էր չարագործին:

Ըստ TMZ-ի՝ երեկ ոմն Զակ Ֆերնանդես փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է Լոս Անջելեսի ոստիկանություն եւ հայտարարել, որ ակցիայի հեղինակն ինքն է: Երիտասարդին, որը, պարզվել է, բլոգեր է, ձերբակալել են, բայց շատ արագ ազատ են արձակել՝ 1.000 դոլար գրավի դիմաց:



© NEWS.am STYLE