14:52 10 հունվարի, 2017Instagram-ում հայտնվել է Արամեի եւ կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի «Իմն ես» զուգերգի տեսահոլովակի անոնսը։ Չնայած հայ ունկնդիրներն արդեն լսել են երգը, որը մի քանի ամիս առաջ հայտնվել էր YouTube-ում, բայց երկրպագուները կունենան հնարավորություն գնահատել Արամեի եւ Աննայի համատեղ աշխատանքի տեսահոլովակը։
Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում եւ ռեժիսորն է Արամեի մտերիմ ընկերը՝ Սյոմա Կոդաբաշյանը։ Նշենք, որ նկարահանումները կատարվել են այն ժամանակ, երբ արդեն լուրեր տարածվեցին Աննայի հղիության մասին։

Հիշեցնենք, որ «Իմն ես» զուգերգը առաջին անգամ հնչել է Արամեի եւ Աննայի պսակադրությունից հետո կազմակերպված խնջույքին։ Այն հարսի եւ փեսայի անակնկալն էր հյուրերին։