Շերը, Սքարլեթ Յոհանսոնը, Քեթի Փերին, Ջուլիանա Մուրը եւ այլ աստղեր բողոքի դուրս կգան Թրամփի դեմ

16:09   10 հունվարի, 2017

Շերը, Սքարլեթ Յոհանսոնը, Քեթի Փերին, Ջուլիանա Մուրը եւ այլ աստղեր բողոքի դուրս կգան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին գրում է Hollywood Life-ը:

Հունվարի 21-ին Վաշինգտոնում բողոքի երթ ծրագրող հայտնիներին կմիանան նաեւ Զենդայան, Էմի Շումերը, Օլիվիա Ուայլդը, Ֆրենսիս ՄաքԴորմենդը, Ամերիկա Ֆերեյրան եւ այլք:

Նշենք, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից ի վեր Շերը հանդես է գալիս նրա քաղաքական ծրագրի սուր քննադատությամբ:

Բողոքի երթը խաղաղ բնույթ է կրելու:

Ավելի քան 150 նման ակցիաներ կանցկացվեն նաեւ ԱՄՆ այլ նահանգներում, իսկ հաղորդավարուհի Չելսի Հանդլերը կգլխավորի Յուտայում անցկացվելիք երթը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը նախանշված է հունվարի 20-ին:



© NEWS.am STYLE