Գեղեցիկ կանայք` գեղեցկության մասին

19:24   10 հունվարի, 2017

Գեղեցկությունը կփրկի աշարհը: Այսպես են ասում շատերը, բայց, մի՞թե, աշխարհում ինչ-որ մեկը սահմանել է այդ գեղեցկության չափանիշները, չէ՞ որ, ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա` մեկի համար մի բան է գեղեցիկ, մյուս համար` այլ:

Այնուամենայնիվ, կան այնպիսի կանայք, որոնց գեղեցկությունը միանշանակ է տարբեր ճաշակ եւ հետաքրքրություն ունեցող մարդկանց համար:

Հետաքրքիր է` ի՞նչ են նրանք ասել գեղեցկության մասին: Նրանց մեջբերումներից կարելի է ենթադրել, որ հեշտ բան չէ բոլորի համար կատարյալ երեւալը…

Մերլին Մոնրո

«Այն մարդիկ, որոնք կարծում են, թե դու տգեղ ես, միայն այն պատճառով, որ մի քանի կիլոգրամ ավել ես կշռում, իրականում հենց իրենք են տգեղ: Իսկ դու շատ գեղեցիկ ես»:

«Թերությունը գեղեցկություն է, խենթությունը` հանճարեղություն: Ավելի լավ է չափից դուրս ծայրահեղ լինել, քան չափից դուրս ձանձրալի»:

Օդրի Հեփբերն

«Կնոջ գեղեցկությունը պետք է տեսնել նրա աչքերում, քանի որ աչքերն են կնոջ սրտի բանալին: Այնտեղ է բնակվում նրա ամբողջ սերը»:

«Դիմահարդարումը կօգնի, որ գեղեցիկ երեւաս արտաքուստ, բայց այն չի փրկի քեզ, եթե տգեղ ես ներքուստ: Դրա համար երեւի պետք է ուտել այն»:

Սոֆի Լորեն

«Ոչինչ կնոջն այնքան գեղեցիկ չի դարձնում, որքան սեփական  հավատը, որ ինքը գեղեցիկ է»:

«Գեղեցկությունն այն է, ինչ դու զգում ես ներքուստ եւ այն արտացոլվում է քո աչքերում»:

Մոնիկա Բելուչի

«Մարդիկ կարող են ներել քեզ, եթե տաղանդավոր ես, բայց նրանք երբեք չեն ներում քեզ, երբ գեղեցիկ ես»:

«Գեղեցկությունը կենդանի եւ հետաքրքիր է դառնում, երբ այն թաքնված է հագուստի ներքո»:

Թայրա Բենքս

«Կանայք պետք է հասկանան, որ աշխարհում գոյություն չունի «ստանդարտ գեղեցկություն» հասկացությունը»:

«Կատարյալ լինելը ձանձրալի է, մարդկային թերություններն են հետաքրքիր»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE