Հոնքերի նորաձեւության 100-ամյա էվոլյուցիան՝ 4 րոպեի ընթացքում

17:13   10 հունվարի, 2017

Հերթական հոլովակը մեր սիրելի «100 տարվա նորաձեւություն» շարքից:YouTubeAllure ալիքում հրապարակված հոլովակն այս անգամ ներկայացնում է կանացի հոնքերի ձեւի հարյուրամյա էվոլյուցիան:

Հայտնի դիմահարդար Մարիբեթ Մադրոնը ներկայացրել է էվոլյուցիայի պատմությունը, որն ավարտվում է այն ոճով, որը նորաձեւություն է բերել Քիմ Քարդաշյանի քույրը՝ 19-ամյա Քայլի Ջեները:

Վերջինին ընդհանրապես ժամանակակից երիտասարդական ոճի օրենսդիր են համարում ամեն ինչում՝ կոսմետիկ շարքից մինչեւ հագուստ եւ կոշիկ:



© NEWS.am STYLE