Ulysse Nardin-ը ստեղծել է առաջին երաժշտական ձեռքի ժամացույցը

14:15   21 մարտի, 2013

Շվեյցարական Ulysse Nardin ապրանքանիշը ստեղծել է առաջին երաժշտական ձեռքի ժամացույցը:

Ըստ Superyachts.com-ի, ժամացույցը կարող է կատարել «Strangers in the night»-ի երաժշտությունը, որը գրել է հայ-ամերիկյան ջազ դաշնակահար Ավո Ուվեզյանը եւ հայտնի է դարձել 1966 թվականին, երգիչ Ֆրենկ Սինատրայի շնորհիվ: Թողարկվել է ժամացույցի ընդամենը 99 օրինակ, «Stranger» անվամբ: Ժամացույցի թվատախտակը պատված է վարդագույն ոսկով: Դրա ստեղծմանը մասնակցել է երաժիշտ Դիտեր Մայերը, ում ստորագրությունը դաջված է ժամացույցին:

Հիշեցնենք, որ Ulysse Nardin ժամացույցի ընկերությունը հիմնադրվել է 1864 թվականին, շվեյցարական Լելոկլ քաղաքում, որը համարվում է ժամացույցի արտադրության կենտրոնը:



© NEWS.am STYLE