Սովորույթներ, որոնք սպանում են հաջողությունը

21:05   26 հունվարի, 2017

1. Հապճեպ եզրակացություններ անելու սովորույթ

Հաճախ մեզ թվում է, որ մենք նախօրոք գիտենք, թե ինչ ու ինչպես է տեղի ունենալու, եւ սկսում ենք առաջնորդվել ապագայի մասին մեր սխալ պատկերացումներով։ Իրականում կյանքը սիրում է մեզ անակնկալներ մատուցել, որոնց մասին բարդ է կռահել, դրա համար էլ չարժե ապավինել հապճեպ որոշումներին։ Սխալ է նաեւ կարծել, թե մենք գիտենք մարդկանց արարքների ու նրանց հետագա քայլերի դրդապատճառները։ Դա շատ սխալ է ու դառնում է հարաբերություններում գժտությունների ու թյուրըմբռնումների պատճառ։

2. Իրադարձությունները ողբերգականացնելու սովորույթ

Չարժե ողբերգականացնել փոքր անհաջողությունները, վշտանալ մանրուքների համար։ Նման վարքագծի դեպքում մեզ մոտ առաջանում է տագնապ, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել։

3. Կարծրատիպեր ստեղծելու ու պիտակավորելու սովորույթ

Երբ մենք փորձում ենք մեկընդմիշտ սահմանել այս կամ այն երեւույթի բացատրությունը, մենք կարող ենք սաստիկ մոլորվել։ Իրականում աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, դրա համար էլ չարժե ամեն ինչ փորձել տեղավորել նեղ շրջանակներում։

4. Ամեն ինչ սեւ-սպիտակի բաժանելու սովորույթ

Իրականում կյանքի գունավոր ներկապնակում գոյություն ունեն հազարավոր տարբերակներ ու «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը հանգեցնում է նրան, որ մենք այդ տարբերակները պարզապես չենք նկատում։ Չե՛ն լինում իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ։ Մեծ արվեստ է՝ կարողանալ ուրախանալ նրանով, ինչ ունես։

5. Ընդհանրացնելու սովորույթ

Հաճախ մենք փորձում ենք ընդհանուր միտում գտնել մեր հաջողությունների ու ձախողումների շարանում։ Իրականում մի քանի անգամ կրկնող իրավիճակները դեռ ոչնչի մասին չեն վկայում։ Յուրաքանչյուր իրադարձություն առանձին ընդունեք ու գնահատեք։

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE