Քիմ Քարդաշյանը, Բեյնոնսեն, Լեդի Գագան, Ադելը, Ռիհանան եւ այլ աստղեր՝ Harper's Bazaar-ի ամենաոճային 150 կանանց վարկանիշում

12:06   11 հունվարի, 2017

Ամերիկյան հեղինակավոր եւ շատ հայտնի Harper's Bazaar ամսագիրը նշում է 150-ամյակը, ինչի առիթով ամսագիրը հատուկ վարկանիշ է կազմել՝ «Աշխարհի ամենաոճային 150 կանայք» (ի դեպ՝ ամսագիրն առաջին անգամ է նման ցանկ հրապարակում):

Քիմ Քարդաշյան

Ամսագրի շապիկին Մադոննան է, իսկ ահա վարկանիշում հայտնվել են Ալեքսա Չանգը, Նիկոլ Ռիչին, Ռիհանան, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը, Ադելը, Բեյոնսեն, Միշել Օբաման, Սիարան, Քրիստեն Ստյուարտը, Դայնա Քրյուգերը, Սառա Ֆոսթերը, Սիանա Միլլերը, Ամալ Քլունին, Քեմբրիջյան դքսուհի Քեյթը, Գվեն Ստեֆանին, Նաոմի Քեմփբելը, Միրանդա Քերը, Սինդի Քրոուֆորդը, նրա դուստրը՝ Քայա Գերբերը եւ այլք:

Բեյոնսե

Ցանկը կազմվել է՝ ելնելով աշխարհում տարածված Harper's Bazaar-ի 32 խմբագրությունների նախընտրություններից:

Նաոմի Քեմփբել

«Այս կանայք իրենց ոճով հայտնի են ամբողջ աշխարհում: Միաժամանակ, նրանք բացարձակ տարբեր են»,- ընտրությունը մեկնաբանել է ամերիկյան Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիր Գլենդա Բեյլին:

Լեդի Գագա



© NEWS.am STYLE