12:45 11 հունվարի, 2017Հանգստյան օրերին Լոս Անջելեսում անցկացվեց հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը: Էմմա Սթոունի եւ Ռայան Գոսլինգի գլխավոր դերակատարմամբ «Լա լա Լենդ» մյուզիքլը 7 գլխավոր մրցանակ ստացավ:

Դերասաններին երեկ «բռնացրել» են Փարիզում, որտեղ կայանալու է ֆիլմի պրեմիերան:



28-ամյա Էմմային եւ 36-ամյա Ռայանին նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայանում, իհարկե, պապարացիներին չի հաջողվել շատ լուսանկարել աստղերին:

Ի դեպ՝ փետրվարի 12-ին նախանշված բրիտանական BAFTA մրցանակաբաշխությանը մյուզիքլը ներկայացված է 11 անվանակարգերում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GoffPhotos-ի, Getty-ի