Մեքսիկական ռոմանտիկա. Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն ռոմանտիկ լուսանկար են ներկայացրել

18:07   11 հունվարի, 2017

Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն անցյալ շաբաթ ուրախ ժամանակ էին անցկացնում Մեքսիկայում:

Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջ ընկերն Instagram-ում արձակուրդից լուսանկար է հրապարակել:

27-ամյա երաժիշտը ոչ մի կերպ չի մակագրել լուսանկարը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն էրոտիկ փոքրիկ ֆիլմ ներկայացրեցին, որը նկարահանել էր Սաշա Սամսոնովան:

Ուկրաինացի լուսանկարչուհու ստեղծած «կրքոտ» ֆիլմում, սակայն, գռեհկության նշույլ անգամ չկար. այն ներկայացնում է Niia-ի երաժշտության ներքո Քայլիի եւ 27-ամյա Tyga-ի քնքուշ եւ զգայական հպումները:

Ֆիլմը ցուցադրել է W Magazine-ը: Սաշան այն նկարահանել է Լոս Անջելեսում, նոյեմբերին:

Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն իր The Kylie Shop խանութի Instagram-ում ֆիլմի նկարահանումներից կուլիսային լուսանկարներ է հրապարակել:



© NEWS.am STYLE