Քիմ Քարդաշյանն ամուսնու եւ երեխաների ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

13:41   11 հունվարի, 2017

Դե ինչ, զգացվո՞ւմ է, որ Քիմ Քարդաշյանը վերադարձել է սոցիալական ցանցեր: Իհարկե, 36-ամյա հայուհու էջերը լիարժեք գործի են դրվել, իսկ ռեալիթի շոուի աստղը սկսել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ներկայանալ հանրությանը:

Եվ մինչ ֆրանսիական ոստիկանությունը զբաղված է Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ ձերբակածված կասկածյալների հարցերով, Քիմն իր Twitter-ն ընտանեկան լուսանկարներով է լցնում:

Լուսանկարներից մեկում Keeping Up With The Kardashians շոուի աստղը բազմոցին նստած դիտում է իր երեխաներին՝ Նորթին եւ Սեյնթին:

ՄԵկ այլ լուսանկարում էլ նույն բազմոցին նստած է Քանյեն որդու՝ Սեյնթի հետ:

«Իմ տղաները»,- լուսանկարը մակագրել է հայուհին:



© NEWS.am STYLE