Բլեք Չայնան դստերը համբուրող Ռոբ Քարդաշյանի լուսանկարն է ցուցադրել

14:10   11 հունվարի, 2017

Հայտնի է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան դստեր՝ Դրիմ Ռենեի ծննդից հետո նորից վիճեցին, ինչից հետո 28-ամյա մերկապարուհին հավաքեց իրերը, վերցրեց երեխային ու հեռացավ տնից:

Քարդաշյանների ընտանիքը որոշեց չմիջամտել Ռոբի եւ Չայնայի ընտանեկան գործերին, իսկ Քիմի 29-ամյա եղբայրը դեպրեսիայի մեջ ընկավ ու նորից սկսեց արագորեն գիրանալ:

Վիճաբանությունից երկու շաբաթ անց Չայնան վերադարձավ, եւ հիմա, կարծես, զույգի ընտանեկան գործերը հունի մեջ են ընկել:

Բլեքը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երջանիկ Ռոբը համբուրում է դստերը:

«Դուստրս երկու ամսական է: Ես, Ռոբն ու Դրիմը»,- լուսանկարը մակագրել է Չայնան:



© NEWS.am STYLE