«Ֆարգոյի» արդյունքը. Կիրստեն Դանստը եւ Ջեսսի Պլեմոնսը նշանվել են

14:40   11 հունվարի, 2017

«Ֆարգո» քրեական սերիալի երկրպագուները (NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել սերիալի երկու եթերաշրջանները, հավատացեք, կտպավորվեք) կարող են ուրախանալ Կիրստեն Դանստի եւ Ջեսսի Պլեմոնսի համար, որոնք սերիալի երկրորդ սեզոնում հանդես են եկել ամուսնական զույգի դերում:

Ըստ Page Six-ի՝ 34-ամյա դանիացի դերասանուհին եւ սերիալում նրա 28-ամյա գործընկերը շուտով օրինականացնելու են իրենց հարաբերությունները. օրերս Կիրստենն ու Ջեսին նշանվել են:

«Ես նրանցից եմ, ովքեր ուզում են ամուսնանալ... Եթե դա տեղի ունենա 40-ին մոտ, համեստ հարսանիք կլինի՝ միայն մտերիմների համար: Գրանցում, ընթրիք եւ պարեր ընտանիքի ու ընկերների հետ: Ես այն որպես 40-ամյա հոբելյան կընդունեմ»,- գարնանը հայտարարել էր Դանստը:



© NEWS.am STYLE