15:23 11 հունվարի, 2017Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը հազիվ են հասցրել ժամանել Ֆրանսիայի մայրաքաղաք, եւ կարճ ժամանակ անց արդեն ներկա են եղել «Լա Լա Լենդ» մյուզիքլի պրեմիերային:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում 7 անվանակարգում պարգեւատրված ժապավենի աստղերը կեցվածք են ընդունել կարմիր գորգին:


28-ամյա Էմման ներկայացել է կարմիր-ոսկեգույն զգեստով, իսկ 36-ամյա Ռայանը՝ սեւ սմոկինգով:

Նրանց է միացել նաեւ ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը:

Ի դեպ՝ փետրվարի 12-ին նախանշված BAFTA մրցանակաբաշխությանը ֆիլմն առաջադրվել է 11 անվանակարգերում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, WireImage-ի