Դուեյն Ջոնսոնը, Քելլի Ռորբարխը, Պրիյանկա Չոպրան եւ այլք՝ «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերում

15:37   11 հունվարի, 2017

Youtube-ի Paramount Pictures International -ի ալիքում հրապարակվել է «Մալիբուի փրկարարները» ֆիլմի ռեմեյքի նոր թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի, Զակ Էֆրոնի, Պրիյանկա Չոպրայի, Քելլի Ռորբարխի եւ այլ դերասանների մասնակցությամբ:

Ազնիվ փրկարարները կանգնում են նավթային ընկերության ֆինանսական շահերի ճանապարհին, որը մտադիր է քանդել լողափն ու վնաս հասցնել ափամերձ գոտուն:

Միթչ Բյուքենոնին (Դուեյն Ջոնսոն) ու նրա գործընկերներին դիմակայում է խորամանկ Վիկտորիա Լիդսը (Պրիյանկա Չոպրա): Ջրային մոտոցիկլետներով հետապնդում, սպանություններ, հրաշքով փրկություն. այս եւ այլ դիտարժան տեսարաններ էկրանին կհայտնվեն այս տարվա մայիսին:



© NEWS.am STYLE