Բրիտանական Daily Mail-ի անդրադարձը՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանի աշխատանքներին

13:02   11 հունվարի, 2017

Ռուսաստանում ամենահայտնի եւ ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը այս օրերին ամուսնու՝ Վահիկ Մարտիրոսյանի հետ իր մեղրամիսն է վայելում Մալդիվներում։ Եվ մինչ 23-ամյա հայուհին շրջում է Մալդիվյան կղզիներում, ռոմանտիկ ընթրիքի գնում Վահիկի հետ, բրիտանական Daily Mail-ը հոդված է պատրաստել նրա ապշեցնող աշխատանքների մասին։

Արեւմտյան պարբերականի ուշադրությունը գրավել է Գոհարի կերպարանափոխություններից մեկը, թե ինչպես է դիմահարդարը ակնեով դեմքով հաճախորդին վերածում իսկական գեղեցկուհու։  

Daily Mail-ում ներկայացվում է հոլովակը եւ թե ինչպես կարելի է ինքնուրույն ստանալ այս դիմահարդարումը։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

«Պրոֆեսիոնալ դիմահարդարն ասում է, որ չնայած գիտի՝ շատերը քննարկելու են, թե ինչպես պետք է հաճախորդը բուժի մաշկը, ուրախ է, որ կարողացել է օգնել նրան՝ երջանիկ, գեղեցիկ եւ կանացի զգալ իրեն, թեկուզ ժամանակավոր»,- նշված է հոդվածում։

Ի դեպ, բացի այս կերպարանափոխությունից նյութի հեղինակը նաեւ ներկայացնում է Գոհարի այլ աշխատանքներ։

 



© NEWS.am STYLE