18:33 11 հունվարի, 2017Աղջիկներ, պետք չէ հեշտությամբ վստահել տղաներին, նույնիսկ, եթե նրանք շատ բարի ու հոգատար են ձեւանում: Երբեք չես իմանա, թե ինչ կա երիտասարդ տղայի մտքում:
Այսպես օրինակ` Ռեյչելը մինչեւ ականջները սիրահարված էր Թրոյին: Նա կուրորեն կատարում էր նրա ցանկացած քմահաճույք, նույնիսկ, չմերժեց կիսամերկ վիճակում լուսանկարվել նրա համար: Բայց երիտասարդ եւ միամիտ աղջիկը չէր էլ պատկեևացնում, թե ինչ մղձավանջի են վերածվելու իր համար այդ լուսանկարները:
Բացահայտելով, որ Թրոյի կյանքում այլ աղջիկներ էլ կան` Ռեյչելը որոշում է խզել իր կապերը երիտասարդի հետ, որը երդվում է, թե սիրում է նրան եւ խոստանում է, որ իրենց բաժանման համար աղջիկը դեռ պատասխան է տալու:
Օրեր անց աղջիկներին վարկաբեկելու նպատակով բացված մի կայքում հայտնվում են Ռեյչելի կիսամերկ լուսանկարերը… Աղջկա համար մղձաանջը սկսված է:
Թե համալսարանում, թե քաղաքի ցանկացած վայրում նրան վարկաբեկում են, հետապնդում եւ սպառնում:
Ռեյչելի կողքին մնում են միայն ծնողներն ու աշխատանքային ընկերը` Ռայանը, որը շատ նվիրված է աղջկան:

Սակայն միայն ֆիլմի վերջում է ծագում ամենակարեւոր հարցը` արդյոք Թրո՞յն է տեղադրել Ռեյչելի լուսանկարները անբարո կայքում, թե՞…
Եթե սիրում եք դետեկտիվ կամ թրիլերներ, ապա ձեզ, միանշանակ, կհետաքրքրի ռեժիսոր Մարք Քուոդի «Բաժանման մղձավանջը»/ Break-Up Nightmare ֆիլմը, որը գրվել է Դելոնդա Ուիլյամսի սցենարի հիման վրա:

Գլխավոր դերերում նկարահանվել են երիտասարդ եւ ոչ այնքան անվանի դերասաններ Սելեստա ԴեԱստիսը, Ֆրիման Լիոնը, Մարք Գրոսմանը, Ջենիֆեր Դորոգին եւ Ջոել Բերթին:

Ֆիլմը լարված է պահում առաջին իսկ վայրկյաններից: Ինչպես հատուկ է այս ժանրի կինոնկարներին` գլխավոր մեղավորը բացահայտվում է միայն ավարտին:
Անկանխատեսելի ավարտ ունեցող ֆիլմերի սիրահարներին տեղեկացնենք, որ ֆիլմի վերջում շատերդ, իսկապես, զարմանք կապրեք:

«Բաժանման մղձավանջը» այն ֆիլմերից է, որը հետաքրքրությամբ կարելի է դիտել մեկ անգամ եւ բացահայտել նոր ու թարմ դեմքերի:
Եթե սիրում եք նման ժանրի ֆիմեր, այն հրաշալի տարբերակ է երեկոյան դիտման համար: Չմոռանաք կիսվել նաեւ կարծիքներով:
Սյունե Առաքելյան