2017 թ-ի թրենդային կերպարանափոխություն. փայլուն ոսկեգույն կոպեր եւ մուգ շուրթեր (տեսանյութ)

16:24   11 հունվարի, 2017

Արդեն խոսել ենք այն մասին, որ 2017 թ-ին դիմահարդարման մեջ թրենդային են համարվում ոսկեգույնի ու կանաչի երանգները: Դե, իհարկե, իր տեղը չի պատրաստվում զիջել նաեւ գինեգույն շրթներկը:

Այս երանգները դիմահարդարները տարբեր առիթների դեպքում տարբեր կերպ են շեշտում:

Օրինակ` ցերեկվա ժամերին չպետք է չարաշահել գույները, իսկ երեկոյան որեւէ գլամուրային միջոցառման գնալիս կարելի է ճաշակով շեշտել այդ երանգները աչքերին եւ շուրթերին:

Դիմահարդար Քելլի Սթրաքի առաջարկած make up-ը հարմար է երեկույթներ գնալու համար: Աղջիկը համարձակորեն ներկում է կոպերը փայլուն ոսկեգույն ստվերաներկով` աչքերն ընդգծելով սուրմայով եւ սեւաերկով: Իսկ շուրթերին տարածում է գինեգույն շրթներկ:

Ամբողջ կերպարանափոխությունը դիմահարդարը ներկայացնում է տեսանյութով: Ի դեպ, ապշել կարելի է` տեսնելով նրա ոճային փոփոխությունը:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE