Ջոզեֆ Ֆայնսը՝ Մայքլ Ջեքսոնին դերում, Իվան Ռեոնը՝ Հիտլերի կերպարով. հրապարակվել է «Քաղաքային առասպելների» թրեյլերը

17:32   11 հունվարի, 2017

Youtube-ում Sky Arts-ի ալիքում հրապարակվել է Urban Myths («Քաղաքային առասպելներ») հեռուստանախագծի թրեյլերը, որում կարելի է տեսնել Ջոզեֆ Ֆայնսին՝ Մայքլ Ջեքսոնի դերում, Սթոքարդ Չենինգին՝ Էլիզաբեթ Թեյլորի, Բրայան Քոքսին՝ Մառլոն Բրանդոյի, Իվան Ռեոնին՝ Հիտլերի դերում:

«Քաղաքային առասպելները» սերիալ է՝ բաղկացած 30 րոպե տեւողությամբ ութ մասից: Յուրաքանչյուրում ներկայացված է հայտնի անհատներից մեկի մասին հանրահայտ պատմություն: Նախագծի՝ չորս մասից բաղկացած առաջին հատվածի ցուցադրությունը կմեկնարկի հունվարի 19-ին, երկրորդ մասի թողարկումն ակնկալվում է ապրիլին:

Ի դեպ՝ նախագծի հեղինակները քննադատության են ենթարկվել դեռեւս դերասանների ընտրության փուլում. տեղեկությունը, որ հեռուստատեսային երգիծական ֆիլմում Ջեքսոնին մարմնավորելու է Ֆեյնսը, փոփ-արքայի երկրպագուների բուռն արձագանքին է արժանացել:



© NEWS.am STYLE