18:33 12 հունվարի, 2017Հաճախ է պատահում, երբ հարեւանդ «լրտես» է լինում` անընդհատ նայում է պատուհանից` քեզ ինչ-որ մեկի հետ որսալու եւ բամբասանքի թեմա գտնելու համար: Սակայն հազվադեպ է պատահում, երբ հարեւանիդ հետաքրքրասիրությունը չի բավարարվում, պազապես, քիթը քո գործերի մեջ խոթելով, այլ ունենում է ավելի խորը եւ լուրջ հետեւանքներ…
Այսպես օրինակ` Ջեֆը եւ Քարենը մի քանի տարվա ամուսիններ են: Նրանք ապրում էին իրենց հարմարավետ առանձնատանը սովորական կյանքով: Սակայն օրերից մի օր զույգը որոշում է երեխաներին ուղարկել ճամբար` ազատ ժամանակը միասին վայելելու եւ իրենց ռոմանտիկ հարաբերությունները վերագտնելու նպատակով:

Բայց շուտով Քարենի ուշադրությունը ռոմանտիկայից շեղվում է դեպի նոր հարեւանները` Թիմ եւ Նատալի Ջոնսերը:
Առաջին հայացքից կատարյալ զույգ թվացող ամուսինները կասկած առաջացրեցին Քարենի մոտ: Կինը որոշում է մտերմանալ ամուսինների հետ` նրանց գաղտնիքները բացահայտելու համար:
Մինչ Քարենը լրտեսում էր հարեւաններին, պարզվում է, որ իրական լրտեսները հենց Ջոնսերն են:
Ի՞նչ առեղծված է թաքցնում ամուսնական զույգը: Քարենին եւ Ջեֆին, վերջապես, հաջողվում է պարզել ողջ ճշմարտությունը…

2016 թ-ին նկարահանված «Իմ հարեւանները լրտեսներ են»/Keeping Up With The Joneses ֆիլմը նկարահանվել է Մայքլ ԼիՍյուրի սցենարի հիման վրա: Կատակերգության ռեժիսորը Գրեգ Մոթոլան է: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Զաք Գալիֆանակիսը, Ջոն Հեմմը, Այլա Ֆիշերը եւ Գել Գեթոդը:

Ֆիլմը հագեցած է ծիծաղաշարժ դրվագներով եւ հետաքրոքիր հանգուցալուծումներով: Այն, հաստատ, կկարողանա բարձրացնել ձեր տրամադրությունը ծանր աշխատանքային օրվանից հետո:
Սյունե Առաքելյան