12:46 12 հունվարի, 2017Սիլվեսթեր Սթալոնեի դուստրեր Սիսթին, Սքարլեթ եւ Սոֆյա Սթալոնեներն օրերս հայտնվել էին Լոս Անջելեսում անցկացված «Ոսկե գլոբուս» մրցակաբաշխության կարմիր գորգին:

Նրանց էր միացել նաեւ Սիլվեսթերը՝ կնոջ հետ:


Իսկ LOVE advent-ը շարունակում է իր բաժանորդներին ուրախացնել հոլովակների շարքով, որոնցում նկարահանվում են հայտնի աստղեր:

Նոր հոլովակի հերոսուհին 18-ամյա Սիսթին Սթալոնեն է, որը ներքնազգեստ գովազդելով՝ ինքն էլ ներկայացել է 6000 դոլար արժողությամբ Marc Jacobs-ից ներքնազգեստով:

Հոլովակի ռեժիսորը Դագ Ինգլիշն է, իսկ Սիսթինը հանդես է գալիս ծնողներին ընդդիմացող աղջկա դերում: