Կարճ վարսե՞ր, հոգ չէ. «Վամպիրի օրագրեր»-ի աստղ Նինա Դոբրեւը` հեքիաթային զգեստով ու նոր սանրվածքով (ֆոտո)

15:05   12 հունվարի, 2017

Օրերս «Վամպիրի օրագրերը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Նինա Դոբրեւը նշում էր ծննդյան 28-ամյակը: Կարծես թե, հեռուստասերիալի աստղը իր ծնունդն ու նոր տարին որոշել է սկսել ոճային կտրուկ փոփոխությամբ:

Միշտ երկար վարսերով աչքի ընկած դերասանուհին Լոնդոնում կայացած xXx: Return of Xander Cage («xXx.Քսանդեր Քեյջի վերադարձը») ֆիմի պրեմիերային ներկայացել է կանաչ քարերով զարդարված հեքիաթային զգեստով եւ շատ կարճ ու նորաձեւ սանրվածքով:

Դերասանուհին չի մոռացել իր նոր ոճային փոփոխությամբ կիսվել Instagram-ում` լուսանկարներից մեկը մակագրելով հետեւյալ կերպ. «Կարճ վարսե՞ր, հոգ չէ: Նոր տարի` նոր Դոբրեւ»:

Դատելով լուսանկարների տակ արված մեկնաբանություններից` երկրպագուներին շատ է դուր եկել Նինայի նոր սանրվածքը:

Ի դեպ, xXx.Քսանդեր Քեյջի վերադարձը» ֆիլմում Դոբրեւի խաղընկերներն են Վին Դիզելը, Դիպիկա Պադուկոնեն, Ռուբի Ռոուզը եւ Սեմուել Լ. Ջեքսոնը:

Իսկ դուք հավանեցի՞ք Նինայի նոր սանրվաքը: Կիսվեք մեկնաբանություններով:)

Լուսանկարները` Նինա Դոբրեւի Instagram-ից

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE