Նոր սիրավեպ. Սելենա Գոմեսին եւ The Weeknd-ին «բռնացրել» են համբուրվելիս

12:08   12 հունվարի, 2017

Ինչպիսի անակնկալ...

Դեռեւս դեկտեմբերին Փարիզում Victoria's Secret Fashion Show-ի ժամանակ Բելլա Հադիդը հպարտորեն քայլում էր բեմում, իսկ նրա կողքին երգում էր The Weeknd-ը, որի հետ մոդելը երկու տարի շարունակ սիրավեպ ուներ: Զույգը բաժանվեց, բայց բոլորը սպասում էին, որ նրանք նորից կմիանան: Երգիչը, սակայն, նոր սեր է գտել՝ Սելենա Գոմեսին:

Բելլա Հադիդ

The Weeknd եւ Բելլա

24-ամյա Սելենան եւ 26-ամյա The Weeknd-ը գնացել են Սանտա Մոնիկայում գտնվող հոլիվուդյան աստղերի սիրելի Giorgio Baldi ռեստորան, իսկ ավելի ուշ, ըստ TMZ-ի, նրանց «բռնացրել» են համբուրվելիս:

Դե ինչ, անկեղծորեն շնորհավորում ենք երգչին, շատ լավ ընտրություն է կատարել: Առա՛ջ, Սելենա:



© NEWS.am STYLE