Բելլա Հադիդ vs Սելենա Գոմես. Աստղային «պատերազմ» The Weeknd-ի պատճառով

13:33   12 հունվարի, 2017

Դե ինչ, օրերս առաջ Ռիհանան դադարեց Instagram-ում հետեւել Ջենիֆեր Լոպեսին, քանի որ Լոն սիրավեպ է սկսել Ռիրիի նախկին ընկերոջ՝ 30-ամյա ռեփեր Դրեյքի հետ, հիմա էլ նման իրավիճակում են Բելլա Հադիդն ու Սելենա Գոմեսը:

Ըստ US Weekly-ի՝ մոդելը զայրացել է Սելենայի վրա իր նախկին ընկերոջ հետ երգչուհու սիրավեպի պատճառով եւ հեռացել Instagram-ում նրա բաժանորդների թվից:

The Weeknd եւ Բելլա

Ամեն ինչ սկսվեց, երբ համացանցում The Weeknd-ի հետ համբուրվող Սելենայի լուսանկարներ հայտնվեցն:

24-ամյա երգչուհին ու 26-ամյա երգիչը գնացել են Սանտա Մոնիկայում գտնվող հոլիվուդյան աստղերի սիրելի Giorgio Baldi ռեստորան, իսկ ավելի ուշ նրանց «բռնացրել» են համբուրվելիս:

Նշենք, սակայն, որ Բելլան դեռեւս երգչի բաժանորդների թվում է:



© NEWS.am STYLE